Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ՝ դատավոր Քրիստինե Մկոյանի
քարտուղարությամբ՝ Լիլիթ Մնոյանի մասնակցությամբ` հայցվոր Էդգար Ավետիսյանի /անձնագիր` AM 0375834/, հայցվորի ներկայացուցիչ Արմեն Մուխսիկարոյանի, /<<ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔ>> փաստաբանական գրասենյակ/ պատասխանողի ներկայացուցիչներ Արթուր Աբրահամյանի, Սարգիս Սահակյանի,
2011 թվականի նոյեմբերի 23-ին, դատարանում, դռնբաց դատական նիստում, քննելով վարչական գործն ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը. Անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության` վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի 10.06.2011թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է։ 28.06.2011թ. հայցվորը, հայցադիմումն ու կից փաստաթղթերը կրկին ներկայացրել է դատարան։ ՀՀ վարչական դատարանի 06.07.2011թ. որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ։ Միաժամանակ հայցվորը խնդրել է կասեցնել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» ՀՀ օրենքի 2-րդ կետի 5-րդ մասի կիրառումը մինչև դատարանի կողմից կայացված դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ինչպես նաև արգելել անօրինական ակտի հիմքով վարչական պատասխանատվության վարույթի հարուցումը։ Դատարանի 06.07.2011թ. որոշմամբ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է։ 28.09.2011թ. և 21.10.2011թ. սույն վարչական գործով հրավիրվել են նախնական դատական նիստեր։ ՀՀ վարչական դատարանի 21.10.2011թ. որոշմամբ թույլատրվել է հայցի հիմքի լրացումը։ Դատարանի 21.102011թ. որոշմամբ գործը նշանակվել է դատաքննության։ Դատական ակտի հրապարակման օր է հայտարարվել 08.12.2011 թվականին։
2. Հայցվոր կողմի ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ որպես անհատ ձեռնարկատեր ՀՀ պետական ռեգիստրի կողմից գրանցվել է 09.11.2004թ. և ստացել թիվ 01Ա087303 վկայականը« հաշվառման է կանգնել ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ-ում, զբաղվում է մանրածախ առևտրով։ Աշխատանքի ընթացքում կատարել է իր հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունները։ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ 22.03.2011թ. թիվ 2335528 հանձնարարագրով նույն տեսչության կանխատեսումների և ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Կարեն Հայրապետյանին և հարկային տեսուչ Սարգիս Սահակյանին հանձնարարվել Է անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի մոտ ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմիններին վերապահված իրավասության սահմաններում կատարել հսկիչ-դրամարկրային մեքենաների կիրառման ճշտության ստուգում« ստուգում իրականացնողների կողմից 22.03.2011թ. կազմվել է ստուգման ակտ« որով իբր հայտնաբերվել է հսկիչ-դրամարկղային մեքենայի շահագործման կանոնների խախտում և առաջադրվել է տուգանք` 150.000 դրամի չափով։ Ակտում արձանագրված փաստերը չեն համապատասխանում իրականությանը« կատարվել են միակողմանի« առանց անհրաժեշտ հիմքերի և ենթակա են անվավեր ճանաչման հետևյալ պատճառաբանությամբ. Նախ նշել է« որ ստուգման հանձնարարագիրը« որը իբր ներկայացվել է ծանոթանալու համար« սակայն իրականում այդպիսի բան չի եղել և ակնհայտ սուտ է« կազմված է սխալ։ Մյասնիկյանի ՀՏ կողմից սպասարկվող հարկ վճարող է դարձել 2011թ. հունվարից« սակայն հանձնարարագրում ստուգվող ժամանակաշրջան է նշված 07.11.2009թ. մինչև ստուգման ավարտը։ Մյասնիկյանի ՀՏ պետի կողմից թույլ է տրվել լիազորությունների կետանցում« մինչև 01.01.2011թ. ժամանակաշրջանը ստուգելու հանձնարարական կարող էր տալ Արաբկիրի ՀՏ-ն հանձնարարագրի վրա բացի հրապարակման ամսաթվից և համարից որևէ նշում չկա։ Հանձնարարագրի վրա չկա որևէ նշում ոչ ստուգում իրականացնողի« ոչ էլ ստուգվողի կողմից։ Ընդհանրապես ստուգման հանձնարարագիրը ստացել է փոստով և առաջին անգամ տեսել է ստանալուց հետո« այլապես ավելի հեշտ կլիներ բողոքարկել հանձնարարագիրը և ստուգողի գործողությունները« քան ակտը, իսկ վերը նշվածից պարզ է« որ բողոքարկման հիմքերն ավելի քան բավարար են։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասը տնտեսավարող սուբյեկտին հսկիչդրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումներից առաջ ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորություն չի նախատեսում։ Իսկ ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածով նախատեսված հանձնարարագրի մեկ օրինակի վրա տնտեսավարող սուբյեկտի կողմից ստորագրելու դրույթին« որը նախատեսվում է որպես ստուգվող անտեսավարող սուբյեկտի կողմից ստուգման մասին ծանուցված լինելը հավաստող հանգամանք, նման ստուգում իրականացնելուց առաջ տնտեսավարող սուբյեկտին ստուգման անցկացման մասին ծանուցելու պարտավորությանը, ապա իրականում հոդվածի այդ կարգավորումը հանդիսանում է ստուգումների անցկացման ընդհանուր կանոնի տրամաբանական շարունակությունը /ՀՀ վճռաբեկ դատարան, քաղաքացիական գործ թիվ 3-951 (ՏԴ)/։ Ակտում նշված բոլոր հանգամանքներն ակնհայտ կեղծ են։ Իրական այսպես կոչված ստուգումը կատարվել է հետևյալ կերպ. Ստուգումն իրականացնողը եկել է առևտրի վայր և իրեն վերադարձրել իր կողմից անհայտ կնոջը վաճառված և 2.400 դրամ արժեքի չափով ՀԴՄ կտրոն տրամադրված չորս հատ տեսասկավառակ` պահանջելով փողը։ Տեսուչը պատճառաբանել է« որ գնումը կատարող կինը իրենց մարդն է և քանի որ ՀԴՄ կտրոնն իր կողմից տրվել է, դիսկերն այլևս պետք չեն« ինքը համառորեն չի ցանկացել ետ վերցնել« սակայն համաձայնել է։ Ստուգողները ՀԴՄ-ին ձեռք տվել են« սակայն, դատելով ակտից, Z հաշվետվություն չեն հանել« հաշվետվության բացակայությունը հիմնավորում է սարքված ակտի անվավեր լինելը« համենայն դեպս իր ՀԴՄ-ում մուտքագրվել է 2.400 դրամ։ Վերը նշված ակտը կազմվել է օրենսդրության պահանջների խախտմամբ« չեն պահպանվել օրենսդրության տարրական պահանջները և ակտը չի կարող դրվել հարկային պարտավորությունների հաշվարկման և առաջադրման հիմքում։ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածում ամրագրված է՝ «Հարկերի հաշվարկման հսկողության և գանձման ընթացքում օրենքի խախտմամբ հարկ վճարողների վերաբերյալ ձեռք բերված տեղեկությունները չեն կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար»։ Տվյալ դեպքում օրենքի խախտման փաստն ակնհայտ է և բազմաթիվ խախտումներով կազմված ակտի հիմքով տնտեսվարող սուբյեկտին առաջարկված տուգանքն անհիմն է և չի կարող հիմք հանդիսանալ հարկային պարտավորությունների հաշվարկման և գանձման համար։ Քանի որ այսպես կոչված ստուգումը կատարվել է միակողմանի« բացի ստուգում իրականացնողների կողմնակալ կարծիքից վարչական ակտում որևէ հիմնավոր ապացույց չկա« այդ հիմքով վարչական ակտն իրավական հետևանքներ չի կարող առաջացնել` համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի։ Դատարան ներկայացված հայցադիմումի լրացմամբ հայցվորը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը։ Հայաստանի Հանրապետության «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը« կարգադրությունը« հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է« որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով« և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն« փոփոխելուն« վերացնելուն կամ ճանաչելուն»։ Նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետը սահմանում է. «Միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է« որի միջոցով վարչական մարմինները մերժում« միջամտում« ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը« որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը»։ Նշել է, որ չգիտես ինչից և ինչու պատասխանողը համոզված է« որ իր կազմած ակտը բարենպաստ է« այլ ոչ միջամտող« բնականաբար ապացուցման բեռր կրում է հայցվորը։ Բարենպաստ վարչական ակտի սահմանումը տրված է ՀՀ ՎՀՎՎՄ օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետը` «Բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է« որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման»։ Մի թե տուգանք նշանակող ակտը տալիս է հայցվորին իրավունքներ կամ ինչով է բարելավում նրա դրությունը։ ՀՀ ՎԴ օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է` «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը)« որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն« սակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել« կրում է իր որոշման« գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաստական հանգամանքների ապացուցման բեռը։ Համաձայն «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետի և 3-րդ կետի 3-րդ ենթակետի« 24-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի 3-րդ մասի` հարկային տեսուչն ուղղակի շահագրգռված է գործի ելքով« շահագրգռված է նյութապես« հիմնավոր կամ անհիմն ակտ կազմելուց« կազմողը ստանում է դրամական փոխհատուցում« այսինքն անաչառ լինել չի կարող։ ՀՀ «Վարչարարության և վաչական վարույթի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետի համաձայն` նման հանգամանքների առկայության դեպքում ստուգում իրականացնողը բացարկի ենթակա է։ Փաստացի օրենսդրությամբ ամրագրված է ստուգում իրականացնողի անաչառ լինելու հանգամանքի բացառումը։ Օրենսդիրը սահմանել է նման իրավախախտումների հայտնաբերման իրավակիրառման գործիքները« այն է հսկիչ գնումը« հսկիչ գնում կատարելու հանձնարարագիրը« հսկիչ գնում կատարելու ֆինանսավորման մեխանիզմները« հսկիչ գնման արդյունքների արձանագրությունը« հսկիչ գնում կատարողի մասնակցությունը« ինչպես նաև ընթերականների կամ վկաների ներկայությունը« սակայն այս ամենը չի կիրառվում իրավակիրառման անհետևողական վերաբերմունքի պատճառով։ Հետևողական լինելու անհրաժեշտություն չկա էլ« քանի որ օրենսդիրը տալիս է այլ մեխանիզմեր անվավեր ակտերի իրացման համար« օրինակ չվճարելու համար տուգանքը կրկնապատկելու իրավունքը« չգիտես երբ չվճարելը անկախ հիմքերից« այդ թվում փաստացի և օրինական հիմքերից« համարվում է պատասխանատվությունը խստացնող կամ պատասխանատվություն առաջացնող հանգամանք։ «Վարչարարության և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է` հայեցողական լիազորություն իրականացնելիս վարչական մարմինը պարտավոր է առաջնորդվել մարդու և քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ« նրանց իրավահավասարության« վարչարարության իրականացման համաչափության և կամայականության արգելքի սկզբունքներով« ինչպես նաև հետապնդել օրենքով կանխորոշված այլ նպատակներ։ Տվյալ դեպքում տեսուչների կողմից կամայականության փաստն առկա է և խախտվել է հայցվորի սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված իրավունքները։ Հայաստանի Հանրապետության «Հարկերի մասին» օրենքի 19-րդ հոդվածը սահմանում է` «Որևէ տեղեկություն հիմք չի հանդիսանում հարկ վճարողի հարկային պարտավորության հաշվարկման և գանձման համար« քանի դեռ նա հնարավորություն չի ունեցել ծանոթանալ դրան և տալ համապատասխան բացատրություններ»։ Գործում առկա նյութերով իր կողմից կատարված արարքի հետ ծանոթանալու« առավել ևս բացատրություն տալու մասին որևէ նշում չկա« կա միայն հանձնարարագրին ծանոթանալուց հրաժարվելու արձանագրություն։ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ պետի կողմից 22.03.2011թ. հրապարակված հանձնարարագիրը հրապարակված է« սակայն ստուգում բացված չէ, նշված չէ փաստացի ստուգում սկսելու փաստը« ստուգում իրականացնողները և ստուգում սկսելու տարի ամիս ամսաթիվը« այդ հանձնարարագրով ցանկացած պահի կարելի սկսել նոր ստուգում։ Առկա է 22.03.2011թ. արձանագրություն« հանձնարարագիրը ստանալուց հրաժարվելու մասին« հայտնի չէ« թե արձանագրությունը որտեղ է կազմվել և երբ« հայցվորը մասնակցել է արձանագրության կազմելուն« այլ անձինք ներկա եղել են հանձնարարագիրը հանձնելուց հրաժարվելու պահին« արդյոք հայցվորը ծանոթացել է արձանագրությանը կազմելու պահին« ինչու չի ստորագրել արձանագրությունը« ունեցել է դիտողություններ կամ առաջարկություններ արձանագրված փաստի վերաբերյալ։ Արձանագրությունն ինքնին ապացույց չէ« ապացույց համարվել չէր կարող նույնիսկ եթե կազմված լիներ սահմանված կարգով վերը նշված թերացումների բացառմամբ և ընթերակաների մասնակցությամբ։ Նշել է նաև, որ 22.03.2011թ. թիվ 335528 ստուգման ակտում նույնպես տեսուչները մակագրել են« որ տնտեսվարողը հրաժարվել է ակտը ստանալուց« սակայն այս անգամ չգիտես ինչու արձանագրություն չեն կազմել։ Ակտում միակ անդրադարձը« որը վերաբերելի է կատարված արարքին և այսպես կոչված իրավախախտմանը« հետևյալ նախադասությունն է «22.03.2011թ. ժամը 17/21-ին ա/ձ էդգար Ավետիսյանին պատկանող Կորյունի 6-1 մուտք հասցեում գործող խանութից կատարվեց գնում 2000 դրամ արժողությամբ»։ Գրվածից հայտնի չէ« թե խանութը այդ պահին աշխատում էր« թե ոչ« ով էր վաճառք իրականացնում« անհատ ձեռնարկատերը խանութում էր« թե ոչ և ամենակարևորը ում կողմից կատարվեց գնում« հայտնի չէ գնորդի ով լինելը« գնում կատարելու հանգամանքները« կա միայն կոնկրետ ժամ և անորոշ կատարյալ գնում։ Քանի որ հայցվոր կողմը չի ընդունում գնում կատարելու փաստը« ընդունում է միայն սուգում իրականացնողների կողմից խանութից դիսկեր վաճառելու փաստը« կարող են ենթադրել« որ կատարվել է ոչ թե գնում, այլ հնարավոր գողություն« եթե գնում կատարող անձը չպարզվի և չհիմնավորի գնում կատարելու փաստը« կարելի է համապատասխան մարմիններ դիմել հնարավոր գողության փաստի վերաբերյալ« որի կատարման ժամը հայտնի է միայն տեսուչներին և մնացածը ոչ ոքի հայտնի չէ« այդպես էլ կվարվեն« եթե դատաքննության ընթացքում բոլոր հանգամանքները չպարզվեն։ Միակ ապացույցը« որը նմանատիպ գործերում միշտ լինում է« սակայն այս գործով չկա« դա ՀԴՄ-ի Z հաշվետվությունն է« որը պետք է հանվեր կոնրետ ժամին տվյալ պահի կատարված կամ չկատարված առևտուրը ֆիքսելու համար։ Խնդրել են դատարանին հաշվի առնել վերը նշված հիմքերը և ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ թիվ 2335528 ստուգման ակտը« դատական ծախսերի վճարմանը պարտավորեցնել պատասխանողին։ Դատաքննության ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Արմեն Մուխսիկարոյանը, պնդելով վերը նշվածը, դատարանին հայտնեց նաև, որ թեև Z հաշվետվություն է պատասխանողի կողմից ներկայացվել դատարանին, սակայն նկատի ունենալով, որ դրա մասին ակտում նշում չկա, ուստի այն խախտման փաստը հիմնավորող ապացույց չի կարող համարվել։ Խնդրեց անվավեր ճանաչել ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ 22.03.2011թ. թիվ 2335528 վարչական ակտը։
3. Պատասխանող կողմի հայցադիմումի պատասխանով ներկայացրած փաստերը, հիմնավորումները և պահանջը.
Դատարան ներկայացրած հայցադիմումի վերաբերյալ առարկում են հետևյալ պատճառաբանությամբ. ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ պետի 22.03.2011թ. թիվ 2335528 հանձնարարագրի հիման վրա Ա/Ձ էդգար Ավետիսյանի մոտ կատարվել է հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում։ Ստուգմամբ արձանագրվել է« որ 22.03.2011թ. ժամը 17։21-ին Ա/Ձ էդգար Ավետիսյանին պատկանող Կորյունի 6-1 մուտք հասցեում գործող խանութից կատարվեց գնում 2000 դրամ արժողությամբ /4 հատ տեսասկավառակ/« որի գումարը չմուտքագրվեց ՀԴՄ և չտրամադրվեց ՀԴՄ կտրոնը։ Խախտվել է ՀՀ Կառավարության 26.08.04թ. թիվ 1325-Ն որոշման 19-րդ կետի «բ» ենթակետի պահանջները։ Համաձայն ՀԴՄ-ների կիրառման մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի` Ա/Ձ էդգար Ավետիսյանին առաջադրվում է տուգանք 150.0 հազար դրամի չափով։ Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ մասի համաձայն` նշված տուգանքը երկամսյա ժամկետում չմուծելու դեպքում կրկնապատկվում է։ Համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի՝ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման խախտումների բացահայտմանն ուղղված ստուգումների դեպքում հանձնարարագրի օրինակը տրվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ստուգման պահին խախտման փաստը հայտնաբերելու դեպքում։ Տվյալ դեպքում խախտման փաստը հայտնաբերվել է սույն թվականի մարտի 22-ին ժամը 17.21-ին և ստուգումն իրականացնող տեսուչների կողմից օրենքով սահմանված կարգով հանձնարարագրի մեկ օրինակը ներկայացվել է ա/ձ էդգար Ավետիսյանին։ Վերջինս հրաժարվել է ծանոթանալ« ստորագրել և ստանալ այն։ Կատարված գործողության վերաբերյալ տեսուչների կողմից 22.03.2011թ. կազմվել է համապատասխան արձանագրություն։ Այն ներկայացվել է Էդգար Ավետիսյանին« սակայն վերջինս հրաժարվել է ստորագրել արձանագրությունը։ Ստուգման արդյունքում կազմված թիվ 2335528 ակտը ներկայացվել է Էդգար Ավետիսյանին։ Վերջինս հրաժարվել է ծանոթանալ« ստորագրել և ստանալ ակտի օրինակը։ Նույն օրը ստուգումն իրականացնող տեսուչների կողմից կազմվել են տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կողմից ստուգման հանձնարարագիրը ստանալուց հրաժարվելու« ստուգման արդյունքներին ծանոթանալուց« ստորագրելուց հրաժարվելու մասին՝ ՀՀ ՊԵ նախարարի 02.11.2002թ. թիվ 03/10-Ն հրամանով հաստատված հավելված 1 արձանագրությունը։ Ակտի անբաժանելի մասը հանդիսացող թիվ 1 արձանագրությունը և հանձնարարագրի օրինակները փոստային ծառայությամբ ուղարկվել են տնտեսվարող սուբյեկտի հասցեով։ Այսպիսով« ստուգումն իրականացնող տեսուչների կողմից պահպանվել են «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի դրույթները և հայցվորի« օրենքով սահմանված իրավունքները որևէ կերպ չեն սահմանափակվել։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթների մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է՝ անձը՝ նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում« Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը պարտավոր է դատարանին ներկայացնել իր տիրապետման տակ կամ ազդեցության ոլորտում գտնվող այն բոլոր ապացույցները« որոնցով նա հիմնավորում է իր պահանջները կամ առարկությունները« նույն օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ապացուցման բեռը կրում է սույն օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասով ապացույցներ ներկայացնելու պարտականություն կրող կողմը։ Մինչդեռ Ա/Ձ էդգար Ավետիսյանը վարչական վարույթի ժամանակ և դատարան որևէ հիմնավոր ապացույց չի ներկայացրել ակտով արձանագրված իր կողմից խախտումները չկատարելու վերաբերյալ« վերջինիս կողմից բերված փաստարկները որևէ կերպ չեն հիմնավորվում և ենթադրյալ են։ Ելնելով վերոգրյալից գտնում են« որ Ա/Ձ էդգար Ավետիսյանի ընդդեմ ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի ՀՏ-ի 22.03.2011թ. թիվ 2335528 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին հայցադիմումն անհիմն է« ենթակա մերժման։ Դատաքննության ընթացքում պատասխանողի ներկայացուցիչներ Արթուր Աբրահամյանը, պնդելով վերը նշվածը, դատարանին հայտնեց, որ գնումը կատարվել է մի աղջկա կողմից, որը չի չանկացել իր տվյալները հայտնել։ Խնդրեց հայցը մերժել։
4. Վկա Էդգար Ավետիսյանի կողմից տրված ցուցմունքը.
Էդգար Ավետիսյանը, որը հանդիսանում է սույն վարչական գործով հայցվոր, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վկայի ցուցմունքի համար սահմանված կանոններով ցուցմունք տվեց այն մասին, որ իրեն պատկանող խանութից ինչ-որ աղջիկ գնել է 4 սկավառակներ` 17։10-ից 17։20-ի սահմաններում և վճարել է 2.400 դրամ։ Հետո տեսուչը մտել է խանութ, վերադարձրել սկավառակները, ետ վերցրել գումարը և գնացել։ 10-12 րոպե հետո ետ են վերադարձել, և ասել, որ հաշվետվությունը զրոյացնի, ինքը հրաժարվել է, տեսուչներն իրենք են զրոյացրել ու տարել։ Իրեն հանձնարարագիր չի տրվել, եթե տրվեր, ինքը կգրեր, որ հրաժարվում է ստանալ։ Սկավառակների գումարն ինքը ետ է վերադարձրել տեսուչին, իսկ կտրոնն իրեն ետ չի վերադարձվել, աղջիկը տարել է։ Հայտնեց նաև, որ, եթե ինչ-որ մեկը դժգոհ է լինում իր սկավառակներից, ինքը ետ է վերցնում։ Իր խանութում վաճառվում են 500 և 600 դրամանոց սկավառակներ։ Տեսուչը, սկավառակները վերադարձնելիս, ասել է, որ աղջկան ճանաչում է։ Հայտնեց նաև, որ ինչ գնով, որ սկավառակները վաճառել է, այդ արժեքի չափով էլ կտրոն է տրամադրել։
5. Վկա Սարգիս Սահակյանի կողմից տրված ցուցմունքը.
Սարգիս Սահակայնը, որը հանդիսանում է ստուգումն իրականացրած պաշտոնատար անձանցից մեկը, ցուցմունք տվեց այն մասին, որ գնումը կատարել է մի երիտասարդ աղջիկ, որը չի ներկայացել։ Իրենց այն հարցին, թե իրեն ՀԴՄ կտրոն տրամադրվել է, թե ոչ, պատասխանել է, որ ոչ։ Աղջկան տեսել են խանութի մոտ, վերջինս ասել է, որ 2.000 դրամի գնում է կատարել, սակայն անունը հրաժարվել է հայտնել։ Հիմք են ընդունել միայն աղջկա հայտարարությունը։ Աղջկան հանդիպելու ստույգ ժամը չի հիշում, ակտում նշվել է։ Z հաշվետվությունը հանել են 17։21-ին, 17։10-ին վերջին գործարքն է եղել։ Աղջկան տեսնելուց հետո մտել են խանութ, սկսել են ստուգման գործընթացը, անհատ ձեռնարկատերը հրաժարվել է հանձնարարագիրը ստանալ, դուրս են բերել Z հաշվետվությունը և վերջինիս տեղյակ է պահվել, որ խախտում կա, աղջիկը գնում է կատարել, կտրոն չեն տրամադրել, երբ վերջինս հրաժարվել է, ակտը կազմել են։ Հայտնել է նաև, որ ժամը 17։10-ին կտրոն եղել է` 2.400 դրամի չափով։ Սկավառակ իրենք ետ չեն վերադարձրել, աղջկանից սկավառակներ չեն վերցրել, աղջկան ինքը չի ճանաչել։
Լսելով կողմերի ներկայացուցիչների բացատրությունները, վկաների ցուցմունքները, ինչպես նաև հետազոտելով, վերլուծելով և գնահատելով հայցը, գործով ձեռք բերված բոլոր ապացույցները, բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ` ՀՀ վարչական դատարանը գտնում է, որ հայցը ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.
6. Գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության պետի 22.03.2011թ. թիվ 2335528 հանձնարարագրրի համաձայն` ՀՀ ԿԱ ՊԵԿ Մյասնիկյանի հարկային տեսչության կանխատեսումների և ընթացիկ հսկողության բաժնի ավագ հարկային տեսուչ Կարեն Հայրապետյանին և հարկային տեսուչ Սարգիս Սահակյանին հանձնարարվել է Ա/Ձ Էդգար Ավետիսյանի մոտ կատարել ՀՀ օրենսդրությամբ հարկային մարմնին վերապահված իրավասության սահմաններում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում։ - Վերը նշված հանձնարարագրի հիման վրա ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության տեսուչներ Կարեն Հայրապետյանի և Սարգիս Սահակյանի կողմից Ա/Ձ Էդգար Ավետիսյանի մոտ կատարվել է ՀԴՄ-ների ներդրման և դրանց շահագործման կանոնների պահպանման ճշտության ստուգում« որի արդյունքում 22.03.2011թ. կազմվել է թիվ 2335528 ակտը։
Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` «Վիճարկման հայցով հայցվորը կարող է պահանջել ամբողջությամբ կամ մասամբ վերացնել կամ փոփոխել միջամտող վարչական ակտը»։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն. «Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ uահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն», նույն հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն` «միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ uահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաuտացի դրությունը»։ Նշված իրավանորմերի վերլուծությամբ վարչական դատարանը գտնում է, որ անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի վերաբերյալ կայացված` 22.03.2011թ. թիվ 2335528 ակտն իրենից ներկայացնում է միջամտող վարչական ակտ։ Համաձայն վիճարկվող վարչական ակտի` հայցվորի կողմից. «Խախտվել է ՀՀ կառավարության 26.08.2004թ. թիվ 1325-Ն որոշման 19-րդ կետի «բ» ենթակետի պահանջները։ Համաձայն «ՀԴՄ-ի կիրառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին մասի` ա/ձ Է. Ավետիսյանին առաջադրվում է տուգանք 150.0 հազար դրամի չափով,...»։ Նույն oրենքի 5-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2004 թվականի օգոստոսի 26-ին ընդունել է «Հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 1325-Ն որոշումը, որի 1-ին կետով հաuտատվել են հuկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնները։ Համաձայն այդ կանոնների 19-րդ կետի «ա» և «բ» կետերի. «Պատաuխանատու անձը պարտավոր է` ա) հաշվիչ uարքի միջոցով մուտքագրել դրամական գումարը, որոշել ընդհանուր գումարը և տեղեկացնել գնորդին, պատվիրատուին և այլն, բ) ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարն uտանալու պահին ապրանքի հետ միաuին գնորդին, պատվիրատուին տրամադրել դրամարկղային չեկ (կտրոն), իuկ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով հարկային վարչարարությանն oժանդակության նպատակով վիճակահանության (այuուհետ` վիճակահանություն) անցկացման ժամանակահատվածում` ժապավենի դարձերեuին հատուկ համար (համարներ) պարունակող չեկ (կտրոն)»։ Կանոնների 32-րդ կետի համաձայն՝ նույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով։ Վերոգրյալ նորմերի վերլուծությունից հետևում է, որ հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտմամբ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման համար պատասխանատվությունն առաջանում է նույն օրենքի հիման վրա ընդունված Կանոններով նախատեսված պատասխանատու անձի կողմից հաշվիչ սարքի միջոցով դրամական գումարը չմուտքագրելու, կամ ընդհանուր գումարը չորոշելու և գնորդին կամ պատվիրատուին չտեղեկացնելու, կամ հաշվիչ-դրամարկղային մեքենայի միջոցով չտպելու և գումարն ստանալու պահին ապրանքի հետ միասին գնորդին, պատվիրատուին դրամարկղային չեկ (կտրոն) չտրամադրելու, կամ ծառայությունների մատուցման դեպքում՝ չեկը (կտրոնը) այդ ծառայության դիմաց կանխիկ վճարում ստանալու պահին չտրամադրելու պարտականության չկատարման դեպքում։ Ընդ որում, վարչական մարմինը ստուգման ընթացքում նշված խախտումների հայտնաբերման դեպքում օրենքի ուժով պարտավոր է դրանք արձանագրել ստուգման ակտում։ Միայն նշված պահանջի պահպանման արդյունքում է հնարավոր հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախտման համար կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը ենթարկել պատասխանատվության։ Այսինքն` տուգանք կիրառելու համար բավարար չէ միայն կոնկրետ խախտման հայտնաբերումը, այլ այդ խախտումը սահմանված կարգով և ժամկետներում ենթակա է արձանագրման և ապացուցման, որի պարտավորությունը դրված է վարչական մարմնի վրա։ Վիճարկվող ակտում նշված է. «22.03.11թ. ժամը 17։21-ին ԱՁ Էդգար Ավետիսյանին պատկանող` Կորյունի 6-1 մուտք հասցեում գործող խանութից կատարվեց գնում 2000 դրամ արժողությամբ /4 հատ տեսասկավառակ/, որի գումարը չմուտքագրվեց ՀԴՄ և չտրամադրվեց ՀԴՄ կտրոնը։»։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն`«վարչական ակտն իր բովանդակությամբ պետք է համապատաuխանի դրա ընդունման համար oրենքով uահմանված պահանջներին, նշում պարունակի այն բոլոր էական փաuտական և իրավաբանական հանգամանքների վերաբերյալ, որոնք վարչական մարմնին հիմք են տվել ընդունելու համապատաuխան որոշում»։ Նույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերության համաձայն` «Վարչական մարմնի կողմից քննարկվող փաuտական հանգամանքների վերաբերյալ անձի ներկայացրած տվյալները, տեղեկությունները համարվում են հավաuտի բոլոր դեպքերում, քանի դեռ վարչական մարմինը հակառակը չի ապացուցել»։ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ ստուգման ակտում պետք է նկարագրվեն արձանագրված խախտումները, այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել, խախտման կոնկրետ ժամանակը, հղում` համապատասխան փաստաթղթերին, պատասխանատվության կիրառման համապատասխան իրավական հիմքերը։ Կայացված վարչական ակտից, վարչական վարույթի նյութերից պարզ չէ այն հանգամանքը, թե ով է եղել գնում կատարող անձը, առավել ևս, որ, ըստ հայցվոր կողմի` վաճառված 4 հատ տեսասկավառակի համար ինչ-որ աղջկա տրվել է ՀԴՄ կտրոն` 2.400 դրամի գնում կատարելու համար։ Դատաքննության ընթացքում պատասխանող վարչական մարմնի ներկայացուցիչ` հարկային տեսուչ Սարգիս Սահակյանը ցուցմունք տվեց, որ գնումը կատարվել է մի աղջկա կողմից, որին չի տրամադրվել ՀԴՄ կտրոն, սակայն չներկայացրեց այդ փաստը հիմնավորող որևէ ապացույց, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն. «Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը (պաշտոնատար անձը), որն ընդունել է վիճարկվող իրավական ակտը կամ կատարել է վիճարկվող գործողությունը կամ չի կատարել որևէ հայցվող գործողություն, uակայն հայցվորի պնդմամբ պարտավոր էր այն կատարել, կրում է իր որոշման, գործողության կամ անգործության համար հիմք ծառայած փաuտական հանգամանքների ապացուցման բեռը»։ Գործում առկա` «Z» hաշվետվության (hսկիչ ժապավեն) տեղեկությունների համաձայն չի կարող հաստատվել վարչական մարմնի պնդումն այն մասին, թե կատարված գնման դիմաց վճարված 2000 դրամը ՀԴՄ չի մուտքագրվել և կտրոն չի տրամադրվել, քանի որ նախ, ակտում որևէ հղում կատարված չէ այդ հաշվետվությանը, բացի այդ, նշված հաշվետվության համաձայն` 22.03.2011թ. ժամը 17։22-ի դրությամբ կատարվել է 2000 դրամի գնում և տրվել է դրամարկային կտրոն։ Վարչական դատարանը հիմնավորված չի համարում այն հանգամանքը, որ 22.03.2011թ. ժամը 17։22-ին մուտքագրված գումարը ակտով արձանագրված հենց այն գումարն է, որը սահմանված կարգով չի մուտքագրվել ՀԴՄ` նկատի ունենալով նաև, որ գործում առկա ՀԴՄ կտրոնի համաձայն` 22.03.2011թ. ժամը 17։10 կատարված գնման դիմաց ԱՁ Է. Ավետիսյանի կողմից տրվել է 2400 դրամի չափով գնում կատարելու վերաբերյալ դրամարկղային կտրոն, ինչը հայցվորի պնդմամբ նույն անձի կողմից կատարված գնման դիմաց տրամադրված կտրոնն է։ Անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի խանութից ստուգման ակտով նշված գնումը կատարված չլինելու հանգամանքը հաստատվեց նաև որպես վկա հարցաքննված հայցվոր Էդգար Ավետիսյանի ցուցմունքով։ Նկատի ունենալով, որ դատաքննությամբ հաստատված վերոհիշյալ փաստն ինքնին բավարար է հայցը բավարարելու համար, որպիսի պարագայում գործի լուծումը որևէ կերպ պայմանավորված չէ հայցվորի ներկայացրած այլ փաստարկների գնահատմամբ, դատարանը եզրակացրեց, որ այդ փաստարկների գնահատման դատավարական անհրաժեշտությունը բացակայում է` հիմք ընդունելով նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5848/05/08 վարչական գործով 04.03.2011թ. որոշումը։ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի գնահատմամբ պատասխանող վարչական մարմինը, կրելով ապացուցման բեռը, չապացուցեց ակտի ընդունման համար հիմք ծառայած հանգամանքները։ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետի համաձայն. «Անվավեր է առ ոչինչ չհանդիuացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է` ա) oրենքի խախտմամբ, այդ թվում` oրենքի uխալ կիրառման կամ uխալ մեկնաբանման հետևանքով, բ) կեղծ փաստաթղթերի կամ տեղեկությունների հիման վրա, կամ եթե ներկայացված փաստաթղթերից ակնհայտ է, որ ըստ էության պետք է ընդունվեր այլ որոշում»։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 42-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոք չի կարող կրել պարտականություններ, որոնք սահմանված չեն օրենքով, ինչպես նաև օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում՝ օրենսդրական այլ ակտերով։ Վերոգրյալի հիման վրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության 22.03.2011 թվականի թիվ 2335528 ակտը կայացվել է ի խախտումն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների պահանջների, ուստի ենթակա է անվավեր ճանաչման։ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով լուծելով դատավարության մասնակիցների միջև դատական ծախսերի բաշխման հարցը՝ դատարանը եզրակացրեց, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունից հօգուտ անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի ենթակա է բռնագանձման վերջինիս կողմից վճարված 4.000 դրամ պետական տուրքի գումարը։ Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 59-րդ, 112-115-րդ հոդվածներով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 130-132-րդ հոդվածներով` դատարանը
Վ Ճ Ռ Ե Ց
Անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի հայցը բավարարել։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության 22.03.2011 թվականի թիվ 2335528 ակտը ճանաչել անվավեր։ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչությունից հօգուտ անհատ ձեռնարկատեր Էդգար Ավետիսյանի բռնագանձել 4.000 դրամ` որպես պետական տուրքի փոխհատուցման գումար։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և կարող է բողոքարկվել վերաքննության կարգով՝ ՀՀ վարչական վերաքննիչ դատարան։ Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին։